Դեկտեմբերի 8-ն , Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կազմակերպված ″Ի՞նչ, որտե՞ղ, երբ՞″ ինտելեկտուալ խաղի մասնակիցները պաշտպանության բանակի զինծառայողներն էին: Մշակույթի և երիտասարդության հարցերի ու պաշտպանության նախարարությունների համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառումը, նվիրված էր ԼՂՀ հռչակման և անկախության հանրաքվեի 20-ամյակին ու սահմանադրության ընդունման 5-րդ տարեդարձին:
Խաղը կազմակերպեց և անցկացրեց «Ի՞նչ, Ո՞րտեղ, Ե՞րբ ինտելեկտւալ ակումբը»` «Գիտակների հայկական ասոցիացիայի» աջակցությամբ: Խաղին մասնակցում էին միայն Պաշտպանության նախարարության 14 թիմերը : Խաղն անցավ 3 փուլով , ամեն փուլում 14 հարց:
Թեժ և համառ պայքարից հետո մրցանակային եռյակը հետևյալն էր `
1. “Արա լեռ” – 25
2. “Յագուար” -24
3. “Սևան” – 23
4. “Շանթ” -20
5. “Եղնիկ” – 19
6. “Ղողանջ” – 18
7. “Արծիվներ” -18
8. “Մայրաբերդ” – 18
9. “Դիզակ” – 16
10. “Ուրմիա” -15
11. “Արարատ” – 14
12. “Կայծակ” -13
13. “Զրահ” – 12
14. “Ջրաբերդ” -12