Հոկտեմբերի 26-ին և 27-ին տեղի ունեցավ <<ՀՊՏՀ գավաթ>> խորագիրը կրող ինտելեկտուալ փառատոնը, որը կազմակերպվել էր ՀՊՏՀ ուսանողական խորհրդի կողմից ` Գիտակների հայկական ասոցիաիցիայի աջակցությամբ:

Փառատոնին մասնակցեցին 13 թիմեր` Երևանի 9 բուհերից:
Բոլոր խաղերն ընթացան ռուսերեն լեզվով:
Հոկտեմբերի 26-ին կայացավ “Что? Где? Когда?” Գիտակների հայկական ասոցիացիայի նախագահ Տիգրան Քոչարյանը:
Խաղի ընթացքում հնչեց 36 հարց` 3 փուլ 12 հարցով: 2-րդ փուլից հետո բավական հավասար պայքար էր ընթանում, և 4-5 թիմ ռեալ շանսեր ունեին` առաջին տեղը գրավելու: Սակայն 3-րդ փուլում Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի թիմերը առաջ անցան, և արդյունքում առաջին տեղև գրավեց <> թիմը, իսկ երկրորդ տեղը` ”Многоточие” թիմը: Երրորդ հորիզոնականը բաժին հասավ ԵՊԲՀ “Медикус” թիմին:
Հաղթողներին և մրցանակաիրնեին պարգևատրեցին ՀՊՏՀ աշխատակազմի ղեկավար Լավրենտի Միրզոյանը և Ուսանողական խորհրդի նախագահ Սևակ Խաչատրյանը: Լավրենտի Միրզոյանն իր խոսքում նշեց, որ ինքն էլ է ժամանակին հանդիսացել ինտելեկտուալ շարժընթացի մասնակից և շատ ուրախ է, որ այժմյան երիտասարդության մեջ նույնպես կա մեծ սեր ինտելեկտուալ խաղերի նկատմամբ: Իսկ Սևակ Խաչատրյանը նշեց, որ արդեն ավանդական դարձած <<ՀՊՏՀ գավաթ>> փառատոնը կանցկացվի նաև հաջորդ տարիներին:
Երկրորդ օրը` հոկտեմբերի 27-ին, կայացան “Эрудит-квартет” և “Брейн-Ринг” խաղերը:
“Эрудит-квартет” խաղում մրցանակային եռյակում հայտնվեց նաև կազմակերպիչ թիմը` ՀՊՏՀ- ը ներկայացնող “Index Pro” թիմը` հայտնվելով երկրորդ հորիզոնակոնւմ: Երրորդ տեղում էր Հայ-ռուսական համալսարանի “Veritas” թիմը, իսկ հաղթող այս մրցույթում ճանաչվեց ԵՊԲՀ “Медикус” թիմը:
“Брейн-Ринг” մրցույթում մրցանակային տեղերը բաշխվեցին հետևյալ կերպ.
1. “Veritas” (ՀՌՍՀ)
2. “ЕГУ” (ԵՊՀ)
3. “Многоточие” (ՀՌՍՀ)
Հաղթողներին պարգևատրելով` Գիտակների հայկական ասոցիացիայի նախագահ Տիգրան Քոչարյանը նշեց, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում տևական ընդմիջումից հետո վերածնվում է ինտելեկտուալ սերունդ, ինչը չի կարող չուրախացնել, ինչպես նաև հույս հայտնեց, որ այսպիսի միջոցառումներն այսուհետ ավելի հաճախակի բնույթ կստանան:

