Հետաքրքիր մրցաշար Գյումրիում

Մայիսի 2-ին Գյումրու “ՆԱՆԷ” հյուրանոցային համալիրում տեղի ունեցավ Մամուլի միջազգային օրվան նվիրված “Ինչ, որտեղ, երբ” մրցախաղ, որին մասնակցեց Գյումրիի յոթ թիմեր: Նրանք ներկայացնում էին տարբեր կազմակերպություններ, ՀԿ-ներ, ԲՈՒՀ-եր և այլ : Խաղը կազմակերպել էին Սախարովի անվան մարդու իրավունքների կենտրոնը, “Եվրասիա համագործակցություն” հիմնադրամը և “ԽորանԱրդ” ինտելեկտուալ կենտրոնը:

Ընդհանուր առմամբ հնչեցվեց 18 հարց, որոնց թեմատիկան հիմնականում վերաբերվում էր ԶԼՄ-ներին: Նշանակալին այն էր, որ տեղում ձևավորվեց տեղական տարբեր լրատվամիջոցներում աշխատող լրագրողների հավաքական թիմ, որը առաջին անգամ մասնակցեց նման միջոցառման:
Ըստ “ԽորանԱրդ” ինտելեկտուալ կենտրոնի նախագահ և խաղավար Սեյրան Մարտիրոսյանի նման միջոցառումները օգնում են ավելի ինֆորմացված լինելուն և կարճ ժամանակում ճիշտ որոշումներ կայացնելուն: Նա հույս հայտնեց, որ միջոցառումը կդառնա ամենամյա և հաջորդ տարիներին թիմերի քանակը կավելանա, կընդլայնվի նաև մասնակից թիմերի աշխարհագրությունը:
Ռեյթինգային միավորների հաշվարկից հետո մրցանակային եռյակը ստացավ հետևյալ տեսքը`
1. “ԽորանԱրդ”
2. “Պոլիտեխ”
3. “Ինստիգեյթ”

Բոլոր մասնակից թիմերը ստացան վկայականներ և մրցանակներ:

 

Տեսանյութ